Նախ ամբողջացնել ներքեւում նշւած փաստաթղթերը, ապա դիմել Կրօնական Խորհրդի գրասենեակ։

ա. Կտակատիրոջ ինքնութեան թուղթը եւ ազգային քարտը (شناسنامه و کارت ملی).

բ. Այն անձանց կամ անձի ինքնութեան թուղթը եւ ազգային քարտը, ում օգտին ձեւակերպւում է կտակը.

գ. Եթէ կտակատէրը ցանկանում է անձամբ գրել կտակը, նախ պէտք է դիմի Կրօնական խորհրդի գրասենեակ եւ ծանօթանայ կտակ կազմելու ձեւին, այնուհետեւ գրի առնել այն։

դ. Եթե կտակատէրը չի կարող, կամ չի ցանկանում անձամբ գրել կտակը, ապա Կրօնական խորհրդի գրասենեակի քարտուղարի միջոցով եւ պատկան թաղի քահանայի ու երկու վկաների ներկայութեամբկտակատիրոջ բառերով գրի է առնւում կտակը։

ե. Կտակը ստորագրում են կտակատէրը եւ երկու վկաները։

զ. Կտակը կազմւում է հայերէն, ապա ցանկութեան դէպքում թարգմանւում է պարսկերէն լեզւի։