Նախքան Կրօնական Խորհրդին դիմելը՝

ա. Եթէ հանգուցեալը մահացել է տանը, մահւան վկայական (گواهی فوت) ստանալու համար կապւել ներքոյիշեալ բժիշկներից մէկին՝

Դոկտ. Ռեզազադ (دکتر رضازاد)՝        0913-308-1098 հեռախօսահամարով,

Դոկտ. Ահմադի (دکتر احمدی)՝         0913-113-3914 հեռախօսահամարով,

բ. Դիակառքի համար կապւել Պրն. Ռոբերտ Իւնիքեանին՝ 0935-597-5544 հեռախօսահամարով։

գ. Թաղի տիրացուի հետ համադրել թաղման թւականը եւ ժամը։

Այնուհետեւ ամբողջացնելով ներքեւում նշւած փաստաթղթերը ներկայանալ Կրօնական Խորհրդի գրասենեակ՝

ա. Բժշկի կողմից տրւած մահւան վկայականը (گواهی فوت سبز رنگ و سفید رنگ).

բ. Մահացածի ինքնութեան թուղթը (شناسنامه) եւ ազգային քարտը (کارت ملی).

* * *

* Թաղման համար պահանջւող գումարը մինչեւ մահացածի քառասնօրեակը վճարել Ազգային Առաջնորդարանի հաշւապահութեան։