Նորջուղայեցի բարերար Արամ Աբրահամեանի ժառանգորդներ՝ Տկն. Եղիսաբեթ Աբրահամեանն ու զաւակները, 1958 թ., հանգուցեալի յիշատակին նւիրաբերում են 500,000 ռիալ, տղայոց որբանոցի շէնքի գնման համար: Յետագային որբանոցը դառնում է երկսեռ: «Արամ Աբրահամեան»-ի անւան որբանոց-գիշերօթիկի գործունէութիւնը շարունակութիւնը պիտի համարել 1907 թ. «Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական Ընկերութեան» կողմից հիմնադրւած «Ս. Կատարինեան» որբանոց-արհեստանոցի:
2004 թւականից սկսեալ, կառոյցին յանձնւած անխնամ երեխաների չգոյութեան պատճառով, աւարտւում է գիշերօթիկի աշխատանքը:
Լուսանկարները Նոր Ջուղայի Ազգային Առաջնորդարանի արխիւից
Ն.Ջ.-ի Ազգ. Առաջնորդարանի կայքի
Խմբագրական կազմ