Աղբիւր՝ www.asbarez.com

 

Երեքշաբթի՝ 17 յունիսին, Նոր Գիւղի մէջ տագնապալի վիճակ է ստեղծւել. Զւարթնոց եկեղեցու դիմաց գտնւող, «Ֆաթայեր Ջանօ» խանութի մօտ տեղացած հրասանդի եւ հրթիռների հետեւանքով այրւել է Ջանոյի խանութը. նոյն վայրում զոհւել է «Գանձասար» շաբաթաթերթի երկար տարիների ցրիչ Վրէժ Ջապաղջուրեանը. կան ծանր ու թեթեւ վիճակի վեց վիրաւորներ:

Նախորդ օրը՝ յունիսի 16-ին, Հալէպի Սիբիլ թաղամասում պայթած հրասանդի բեկորներից ստացած վնասի հետեւանքով մահացել է 1942-ի ծնունդ Սեդա Պասմաջեանը: