Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Մոսուլի հայկական Ս. Էջմիածին եկեղեցու քահանայ Առաքել Արտաւազդ Գասպարեանն «Երկիրն այսօր»-ի հետ հեռախօսազրոյցում հերքել է լուրերն այն մասին, թէ եկեղեցին այրւել է։

«Դրանք սուտ տեղեկութիւններ են»,- ասել է քահանան։

Նա յիշեցրել է, որ քաղաքի հայութիւնը տեղափոխւել է աւելի անվտանգ բնակավայրեր։ Մոսուլի հայկական եկեղեցու քահանան յաւելել է, որ իրաքահայութիւնն Իրաքը լքելու մտադրութիւն չունի։

«Իրաքի հիւսիսային շրջաններում հանգիստ է, հայ բնակչութիւնը Մոսուլից հեռանալով` տեղաւորւել է բարեկամների մօտ կամ տներ են վարձակալել եւ ապրում են։ Մոսուլի բնակչութեան որոշ մասը վերադառնում է քաղաք, բայց հայերը դեռ ոչ։ Մենք կազմակերպում ենք նաեւ հայ բնակչութեան օգնութիւնը, եթէ կարիք ունեն նիւթական, հագուստի, սննդի, այդ ամէն ինչը կազմակերպւում է»,- ասաց քահանան։