Աղբիւր՝ www.yerkir.am
Քիչ առաջ «Ազդակի» խմբագրութեան հետ կապ է հաստատել Իրաքի Ազգային իշխանութեան պատասխանատուներից Պարոյր Յակոբեանը և յայտնել‚ որ հակակառավարական ուժերը գրաւել են Մոսուլի շրջանը: Իբրև հետևանք` շրջանի ազգաբնակչութիւնը‚ որոնց շարքում են 65 հայ ընտանիք և ծխատէր քահանան, հեռացել են շրջանից։ Պարոյր Յակոբեանը հաւաստել է‚ որ մարդկային կորուստներ չկան: