Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org
Վատիկան կատարած իր եռօրեայ այցելութեան ընթացքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը յաճախակի առիթներով անդրադարձաւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման ու հատուցման հարցին։
Առաջին հերթին Վեհափառը Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի մասին խօսեց Ֆրանսիս Պապի հետ իր ունեցած առանձին հանդիպման ընթացքում՝ առաջարկելով, որ այս առիթով Պապն իր զօրակցութիւնը յայտնի հայ ժողովրդին։ Նոյն յիշեցումը կատարեց Վեհափառը Պապին ուղղած իր հրապարակային պաշտօնական խօսքի ընթացքում։
Վեհափառ Հայրապետը հայ ժողովուրդի պահանջատիրութեանն անդրադարձաւ Վատիկանի պետական քարտուղարի՝ կարտինալ Բարոլինի եւ Արեւելեան եկեղեցիների բաժանմունքի նախագահ՝ կարտինալ Սանտրիի հետ իր ունեցած հանդիպումների ընթացքում։
Վեհափառ Հայրապետը Հայոց ցեղասպանութեան մասին յիշեց նաեւ Սէնթ Էջիդիոյի եկեղեցում իր տւած քարոզի ընթացքում, մեծ թւով հաւատացեալների ներկայութեան։
Հայ Դատն իր այլազան երեսներով աւելի լայն տեղ գրաւեց Վատիկանի պաշտօնաթերթի, հեռատեսիլի ու թղթակիցների հետ ունեցած Արամ Ա Կաթողիկոսի մամլոյ ասուլիսի ընթացքում։