Աղբիւր՝ www.mindiaspora.am

 

Ապրիլի 2-ի Հ.Հ. Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը զրուցել է Քեսաբի քաղաքապետ Վազգէն Չափարեանի հետ, հետաքրքրւել քեսաբահայութեան վիճակով, զօրքի հնարաւոր առաջխաղացմամբ:

Քեսաբի քաղաքապետը հաւաստիացրել է, որ այս օրերին ժողովուրդն աւելի հանգիստ է, օգնութիւնը ստանում է, իսկ բանակը քայլ առ քայլ առաջ է շարժւում:

38 պատանդներից ազատ են արձակւել 24-ը, մնացած 14-ի կապակցութեամբ բանակցութիւնները դեռևս շարունակւում են:

Քեսաբի քաղաքապետ Վազգէն Չափարեանը շնորհակալութիւն է յայտնել բոլոր համահայկական կառոյցներին, հայ եկեղեցուն, միջազգային ու պետական կազմակերպութիւններին՝ աջակցութեան ու  օգնութեան համար, ինչին ակտիւօրէն հետեւում են, ու յոյս է յայտնել, որ շուտով այս համատեղ պայքարը դրական ելքով աւարտ կունենայ: