Աղբիւր՝ www.yerkir.am
Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը քիչ առաջ հեռախօսազրոյց է ունեցել Հալէպում ՀՀ գլխաւոր հիւպատոս Արմէն Սարգսեանի հետ:
Ինչպէս «Արմենպրես»-ին տեղեկացրեցին յանձնակատարի գրասենեակից, ըստ ամենաթարմ տեղեկութիւնների՝ Կամիշլիում այս պահի դրութեամբ ակտիւ ռազմական գործողութիւններ տեղի չեն ունենում, շուկաներն ու խանութները գործում են, սակայն անվտանգութեան նկատառումներից ելնելով՝ դպրոցները դեռևս փակ են:
«Կամիշլիի մեր հայրենակիցները դեռևս անհրաժեշտութիւն չեն տեսնում լքելու իրենց բնակատեղին, սակայն եթէ լինեն մարդիկ, ովքեր կորոշեն գալ Հայաստան, պետութիւնը պատրաստ է նրանց գրկաբաց ընդունել: Թել Աբեադից ՀալԷպ տեղափոխւած հայ ընտանիքներն ապահով պայմաններում են: Նրանք այսօր հանդիպում են ունենալու հիւպատոսի հետ, որի ընթացքում հաւանական է, որ նրանց հետ հեռախօսակապ կը հաստատի նաև Գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը»,-նշեցին գրասենեակից: