Աղբիւր՝ www.yerakouyn.com
Մարտի 15-ի ժամը 10-ին, ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը եւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մոհամադ Ռէյիսիին կը մասնակցեն Իրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան (ՀՄԱԿ) 70-ամեակի առիթով «Զւարթնոց» տաճարի տարածքում իրականացւող ծառատունկին, որ կը կազմակերպւի միութեան անդամների եւ բարեկամների օժանդակութեամբ: Այս մասին հաղորդում է Սփիւռքի նախարարութեան մամլոյ եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնը:
Ծառատունկին ներկայ կը գտնւեն անւանի արւեստագէտներ, դպրոցների աշակերտներ:
Իրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութիւնը մեծ ներդրում ունի ազգային ոգով մատաղ սերնդի կրթութեան եւ դաստիարակութեան, հայապահպանութեան, հայ արւեստի զարգացման գործին:
Միութեան անդամներից շատերը Իրանի, Հայաստանի, ինչպէս նաեւ ԱՄՆ-ի, Քանադայի հայ համայնքներում շարունակում են իրենց աւանդը ներդնել մշակութային եւ կրթադաստիարակչական ասպարէզներում` օգտագործելով իրենց ուսուցիչներից փոխանցւած փորձն ու հմտութիւնները: