Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հակառակ հաւաստիացմանը, թէ օրհներգի հարցը օրակարգում չկայ, Սփիւռքի դեռ գոյութիւն ունեցող նախարարութիւնը շտապել է փոփոխութեան շուրջ անցնել գործնական քայլերի։
Այսօր առաւօտեան նախարարի առաջին տեղակալ եւ փաստօրէն նախարարի պարտականութիւնները կատարող Բաբգէն Տէր-Գրիգորեանը ֆէյսբուքեան իր էջում պաշտօնական գրառում է կատարել այն մասին, որ «ձեռնամուխ են եղել լսելու սփիւռքի կարծիքը: Նախարարութեան տարածաշրջանային վարչութիւններին յանձնարարւել է հաւաքագրել աշխարհի տարբեր կէտերում գործող հայկական համայնքների կարծիքներն օրհներգի փոփոխութեան վերաբերեալ»։
Այս քայլի դեմ բուռն հակադարձութիւնից յետոյ, Բաբգէն Տէր-Գրիգորեանը հեռացրել էր իր գրառումը թիւրըմբռնումներից խուսափելու համար։
Փոխնախարարը եւս յաւելել է, որ Օրհներգի փոփոխութեան հարց օրակարգում չկայ։ Ամէն դեպքում մեր ձեռքի տակ է յայտնւել սփիւռքահայերին ուղղւած այս թեմայով նամակներից մէկի պատճենը, որտեղ մասնաւորապէս նշւած է․
«Հավանաբար տեղեակ էք, որ վերջերս հանրային տարբեր հարթակներում լայնօրէն քննարկւում է Հայաստանի Հանրապետութեան ներկայիս օրհներգը Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան օրհներգով փոփոխելու հարցը: Օրհներգի փոփոխման վերաբերեալ հանրութեանը քննարկման առաջարկ էր արել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնեանը:
Եթէ փոփոխման հարցի վերաբերեալ ցանկանում էք ներկայացնել Ձեր կարծիքը կամ մեկնաբանութիւնը, կարող էք ինձ գրել այս էլ. փոստի միջոցով»: