Աղբիւր՝ www.yerkir.am
Փետրւարի 26-ին Բրիւսելում Ադրբեջանի դեսպանատան առջեւ բողոքի ցոյց է իրականացւել` ի յիշատակ Սումգայիթում, Բաքւում, Մարաղայում եւ ադրբեջանական այլ բնակավայրերում զոհւած հայերի: Ցոյցը կազմակերպել էր ՀՅԴ Բելգիայի Հայ դատի յանձնախումբը։ Մասնակիցները Հայաստանի եւ Արցախի դրօշներով, ինչպէս նաեւ պաստառներով, անգլերէն, ռուսերէն, ֆրանսերէն եւ հայերէն կոչերով Ադրբեջանին յիշեցրել են նրա արիւնոտ անցյալն ու ներկան` 1988-ի ջարդերից սկսած, Գուրգէն Մարգարեանի եւ Արմէն Յովհաննիսեանի նահատակութեամբ վերջացրած:
Նշւել է, որ աշխարհասփիւռ հայութիւնը վճռակամ է, եւ վաղ, թէ ուշ Ադրբեջանը կը ճանաչի Արցախի անկախութիւնը: Ադրբեջանի դեսպանութեանն ուղղւած նամակն ընթերցելուց յետոյ` ցոյցի մասնակիցները քայլել են դէպի Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին կանգնեցւած խաչքարը, որտեղ Հոգեհանգստեան արարողութիւն է մատուցւել: Ի դէպ, ներկայ են եղել նաեւ ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը, ՀՀ դեսպան Աւետ Ադոնցը, ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան Արմէն Եդիգարեանը: