Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Թուրքիայում շատ վանքեր ու եկեղեցիներ լքւած վիճակում են: Այն հողատարածքների սեփականատէրերը, որոնց տարածքում վանքեր կան, կամ փորձում են ժխտել դրանց գոյութիւնը, կամ էլ գրանցում են իրենց անունով: Սակայն, այսօր վանքերն ու եկեղեցիներն իրենց տէրերին վերադարձնել ցանկացողներ էլ կան: Էւին ընտանիքը դրանցից մէկն է,- գրել է «Hye Tert»-ը:

«Մենք չենք ցանկանում, որ այս վանքը վերանայ: Վերանորոգելու համար էլ միջոցներ չունենք: Սա աշխարհի պատմութեան մի մասն է: Ես այստեղից կոչ եմ ուղղում բոլոր հայերին, ասորիներին եւ այլ ժողովուրդների, յատկապէս Սուրբ Յակոբ վանքի պատմական տէրերին. աշխարհի որ անկիւնում էլ լինէք, եկէք, եւ այս վանքը ես կը նւիրաբերեմ: Սա նրանց պապերինն է: Այստեղ նրանց պատմութիւնն է քնած...»,- ասել է ընտանիքի անդամը:

Ընտանիքին է պատկանում վանքի սեփականութեան իրաւունքը: Ենթադրւում է, որ եկեղեցին ասորա կան է՝ կառուցւած 9-12-րդ դարերում:

Վանքի պատմութիւնը գրւած է դրա մօտակայքում գտնւող 10 տոննա կշռող քարի վրայ:

«Այս շրջանում 7 եկեղեցիներ կան: Այստեղի բոլոր եկեղեցիներն այս վանքի հետ են կապւած եղել: Տատիկս պատմում էր, որ այստեղ առաջ քաղաք է եղել, շուկայ, եւ պատմում էր, թէ ինչպէս են այստեղից առեւտուր արել»,- ասել է Էւին ընտանիքի անդամը:

Նա պատմել է, որ իրենք վանքը պահպանելու համար արել են հնարաւորը եւ պայքարել են նաեւ գանձեր որոնողների դէմ, որոնք ցանկացել են աւերել եկեղեցին: