Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ստամբուլի Թաքսիմի հրապարակի վերակառուցման ծրագրի շրջանակներում շինարարութեան ժամանակ Գեզի այգու տարածքից յայտնաբերւել էին հայկական գրութիւններով տապանաքարեր, որոնք համապատասխան ստուգումներից յետոյ տեղափոխւել են Շիշլիի հայկական գերեզմանատուն։

Ստամբուլի հայկական «Ակօս»-ի փոխանցմամբ՝ Գեզի այգում յայտնաբերւած Սուրբ Յակոբ գերեզմանատան տապանաքարերը հնագիտական թանգարանում ուսումնասիրութեան են ենթարկւել, որի ժամանակ հաստատւել է, որ դրանք 17-ից 19-րդ դարերի տապանաքարեր են։

Հնագիտական թանգարանում ուսումնասիրւելուց յետոյ տապանաքապարերը տեղափոխւել են Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատուն։

Նշենք, որ Գեզի այգու տարածքում մինչեւ 1939-ը եղել է հայկական Սուրբ Յակոբ գերեզմանատունը։ 1939-ին պետութեան որոշմամբ քանդւել է գերեզմանատունը, որի տարածքի վրայ կառուցւել է Գեզի այգին, «Դիւան» եւ «Հիլթոն» հիւրանոցները։