Աղբիւր՝ www.yerkirmedia.am
«Սիրիայի ժողովրդավարական ուժերը» օգոստոսի 8-ին սիրիական Ռաքքայում «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման ձեռքից 7 քրիստոնեայ են փրկել:
Այս մասին յայտնում է «Ակօս» պարբերականը:
Aranews-ի փոխանցմամբ` փրկւածների թւում եղել է երկու հայ ընտանիք:
Փրկւածներից հայազգի Սաւս Քարաբջեանը Aranews-ի հետ զրոյցում յայտնել է, որ «Իսլամական պետութեան» ահաբեկիչներն իրենց ստիպել են մուսուլմանական գլխաշոր կրել, եւ մուսուլմաններից տարբերւելու համար ստիպել են դէմքերը բացել:
Հայ կանանցից միւսը` Քարադիժ Քարաջեանը նշել է, որ իրենք ստիպւած են եղել ահաբեկիչներին հարկեր վճարել:
«Կարծես այսօր մենք նորից ենք ծնւել»,- Aranews-ի հետ զրոյցում նշել է նա:
ԻՊ-ի կողմից Ռաքքան գրաւելուց յետոյ տեղի քրիստոնեաների մի մասը տեղափոխւել է քրդերի հսկողութեան տակ գտնւող Հասեքէ, իսկ մի մասը շարունակում է մնալ Ռաքքայում: