Աղբիւր՝ www.hyeli.com

 

Թուրքիայի երաժշտական խանութների վաճառասեղաններին է յայտնւել «Երգարան. Կոմիտաս վարդապետի հայերէն, քրդերէն եւ թուրքերէն հաւաքածուներից մշակումներ» անունը կրող ալբոմը։

«Երգարան. Կոմիտաս վարդապետի հայերէն, քրդերէն եւ թուրքերէն հաւաքածուներից մշակումներ» ալբոմի ստեղծման մէջ ներդրում են ունեցել երաժիշտներ Արամ Քերովբեանը, Մուրադ Այդեմիրը, Արա Դինքջեանը, Մուրադ Իչինալչան, Աշուղ Բինգոլը եւ այլ երաժիշտներ։

Ալբոմի մէջ կայ նաեւ 3 լեզւով՝ թուրքերէնով, քրդերէնով եւ հայերէնով գրքոյկ՝ Կոմիտասի կեանքի մասին մանրամասներով եւ նրա լուսանկարներով, յայտնում է News.am-ը:

Մինչ այժմ չհրապարակւած եւ չգործիքաւորած Կոմիտասի ստեղածագործութիւնների մի փոքրիկ հատւածը մշակելու եւ ալբոմի տեսքով ներկայացնելու գործը նախաձեռնել են Արի Հերգելը եւ Բուրջու Եըդըզը։