Աղբիւր՝ www.yerkir.am
Կալիֆորնիայի «Նորթրիջ» նահանգային համալսարանի հայ ուսանողները տապալել են Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիր, երկրի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մասին դասախօսութիւնը, որը կազմակերպւել էր նոյեմբերի 9-13-ը` «Աթաթուրքի շաբաթ» միջոցառումների շրջանակներում:
ԱՄՆ ՀՅԴ Երիտասարդական միութեան ֆէյսբուքեան էջից տեղեկանում ենք, որ այն պահին, երբ Աթաթուրքի եւ թուրքական քարոզչութիւնն իրականացնելու համար դասախօսը մտնում է լսարան, հայ ուսանողները մէջքով շրջւում են դէպի նա` վանկարկելով «Ցեղասպանութիւնը ժխտւում է», «Թուրքիան մեղաւոր է Հայոց ցեղասպանութեան համար»: Դասախօսը ստիպւած է լինում լքել լսարանը:
Երիտասարդական միութիւնը տեղեկացնում է, որ հայ ուսանողների «ուղերձը» եղել է յստակ` թուրքական համայնքին ցոյց տալ, որ համալսարանները դէմ են ժխտողականութեանը, իսկ համալսարաններին օգտագործել որպէս թուրքական ազգայնական գաղափարախօսութեան միջոց, վիրաւորական է հայ ուսանողութեան համար:
Միութիւնը նաեւ կոչ է արել միանալ հայկական, քրդական, եզդիական եւ մարդու իրաւունքների կազմակերպութիւններին` արտայայտելու Էրդողանի եւ նրա կուսակցութեան կողմից քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան համանախագահների եւ պատգամաւորների դէմ ոտնձգութիւնները: