Աղբիւր՝ www.aztagdaily.com
Թրքական «Իսքենդերունհաբեր» կայքը հաղորդում է, որ Թուրքիոյ մէջ 30 մարտին նախատեսւած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններից առաջ իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան ներկայացուցիչներն այցելալ են հայկական եկեղեցի եւ հանդիպել հայերի հետ:
Թուրքիոյ վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ղեկավարած Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան Ալեքսանդրէթի քաղաքապետութեան թեկնածու Սէյֆի Դինգիլը, Թուրքիոյ խորհրդարանի Ալեքսանդրէթից ընտրւած երեսփոխան Օրհան Քարասայը եւ մի շարք կուսակցականներ այցելել են Ալեսքանդրէթի Սրբոց Քառասնից Մանկանց հայկական եկեղեցի:
Էրդողանի կուսակիցները հանդիպում են ունեցել Սրբոց Քառասնից Մանկանց հայկական եկեղեցու հոգեւորական Աւետիս Թապաշեանի, Ալեքսանդրէթի Քառասուն Մանուկ հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Կարպիս Քսատուրի եւ այլոց հետ: Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան պատւիրակութիւնը հայերին ներկայացրել է կուսակցութեան յառաջիկայ ծրագրերը, ինչպէս նաեւ լսել է հայ համայնքի պահանջները:
Նշենք, որ Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցին գործող եկեղեցի է:
Վերջերս Ժողովուրդների ժողովրդավարական քոնգրեսը քրտական կուսակցութեան ղեկավարներից մի քանիսը հանդիպում էին ունեցել Սեբաստիոյ հայերի ներկայացուցիչների հետ: