Աղբիւր՝ www.yerkir.am

 

Սիրիայի Գամիշլի քաղաքում բուռն բախումներ են տեղի ունեցել զինուած ահաբեկչական խմբաւորումների եւ ինքնապաշտպանութեան ջոկատների միջեւ:

Ըստ «Գանձասար»-ի՝ բնակելի թաղամասերի ուղղութեամբ արձակուած հրթիռների պայթիւնի հետեւանքով արձանագրուել են զոհեր, վիրաւորներ եւ նիւթական վնասներ: Զոհուածների թւում են Յակոբ Վազգէն Մանուկեանն ու Թովմաս Մինասեանը: