Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Եգիպտական «Ալիւմ Ալ Սաբեը» օրաթերթի համացանցային կայքէջի տեղեկատւութեան համաձայն՝ հրապարակած հաղորդագրութեամբ անդրադառնալով Սիրիայում զինւած խմբերի կողմից երեխաների նկատմամբ գործադրւող բռնութիւններին, այդ թւում նրանց սպանութեանը, խոշտանգմանն ու սեռական շահագործմանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ՝ ԻՒՆԻՍԵՖ-ը միջազգային հանրութեանը կոչ է արել քայլեր ձեռնարկել երեխաների նկատմամբ գործադրւող բռնութիւններին վերջ դնելու եւ մարդու իրաւունքների ոտնահարումը կանխելու համար:
Իր հաղորդագրութեան մէջ, ԻՒՆԻՍԵՖ-ը յայտարարել է. «Սիրիայում զինւած բախումների եւ երեխաների կապակցութեամբ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի առաջին զեկոյցը նկարագրում է այդ երկրում երեխաների եւ խաղաղ բնակիչների ահաւոր վիճակը»:
«Պան Գի Մունի գլխաւորութեամբ, ՄԱԿ-ը պահանջում է անհապաղ դադարեցնել Սիրիայում անմեղ երեխաների ու խաղաղ բանկիչների նկատմամբ գործադրւող բռնութիւնները»,- ասւած է ԻՒՆԻՍԵՖ-ի տարածած հաղորդագրութեան մէջ: