Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Շուէդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում գտնուող Հայաստանի դեսպանատան մօտ էին հաւաքուել մի քանի տասնեակ ադրբեջանցիներ՝ Խօջալուի դէպքերի հետ կապուած բողոք-ակցիայ իրականացնելու նպատակով:
Այստեղ, սակայն, նրանց դիմաւորել են տեղի Դաշնակցութեան երիտասարդական կառոյցների ներկայացուցիչները: Նրանք եռագոյները ձեռքներին կանգնել են դեսպանատան մօտ եւ թոյլ չեն տուել ադրբեջանցիներին ապատեղեկատուութիւն տարածել: Ցոյցը տապալուել է: