2016-ի փետրւարին, Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցած Ազգային Կենտրոնական Վարչութեան Կրօնական ու Քաղաքական Ժողովներին մասնակցելու նպատակով Լիբանան մեկնած իրանահայ երեք թեմերի պատւիրակութիւնները հանդիպել են Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մուհամմադ Ֆաթհալիին։
Հանդիպմանը ներկայ են եղել Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի ատենապետ պրն. Վրէժ Տէր Մարտիրոսեանը, Թեհրանի եւ Ատրպատականի Հայոց Թեմերի թեմակալ առաջնորդներն ու Թեմական Խորհուրդների ներկայացուցիչները։
Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպմանը խօսակցութիւն ծաւալւեց տարածաշրջանային, ինչպէս նաեւ քրիստոնեայ-իսլամ երկխօսութեան եւ համախոհութեան վերաբերեալ։