Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Հալեպահայութեան համար պատմական եւ ոգեղէն արժէք ունեցող Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին, որն ամիսներ առաջ զինեալ ահաբեկիչները պայթեցրել էին ու աւերակների վերածել, շարունակում է որոշ մաս կանգուն մնալ:
Այս մասին գրում է «Արեւելքը»:
Յիշեցնենք, որ Հալեպի քրիստոնէական հին Ջդեյդէ թաղամասը, որտեղ գտնւում էր 15-րդ դարում կառուցուած եկեղեցին, ռմբակոծուել էր ապրլի 26-ին: Եկեղեցին պայթեցուել է եկեղեցու ներսում փորուած եւ այնտեղ տեղադրուած ռումբերի միջոցով: Եկեղեցին հիմնովին աւերուել էր, չէր փուլզուել միայն զանգակատան մի փոքր հատուածը: Եկեղեցու բակում կար հայկական գերեզմանատուն: Եկեղեցին մի քանի անգամ վերանորոգուել էր: Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու համալիրում կան բազմաթիւ սրբապատկերներ, խաչքարեր, նրա կազմում ներառուած է նաեւ հայկական դպրոց, ինչպէս նաեւ Սուրբ Աստուածածին եկեղեցին:
Ըստ աղբիւրի, ներկայ դրութեամբ եկեղեցու տարածք կարելի է հասնել Սահաթ Ֆարհաթ շրջանից: Հաղորդւում է նաեւ, որ դէպի եկեղեցի տանող գլխաւոր ճանապարհը շարունակում է փակ մնալ: