Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը այս տարի տեղի պիտի ունենայ Նոյեմբեր 26-ին եւ պիտի կրէ «Մեր տունը» խորագիրը: Հիմնադրամը կոչ կʼուղղէ մասնակցելու 5 եւ աւելի զաւակ ունեցող ընտանիքները տուներով ապահովելու գործին:

Այս առնչութեամբ Հիմնադրամին տարածած կոչին մէջ կʼըսուի.

«Մասնակցիր «Հայաստան» հիմնադրամի «Մեր տունը» խորագիրով համահայկական դրամահաւաքին եւ քու ներդրումդ ունեցիր 5 եւ աւելի երեխայ ունեցող ընտանիքները տուներով ապահովելու գործին:

«Կրնաք կատարել նուիրատուութիւն`

- այցելելով Հայփոսթի որեւէ բաժանմունք (Նոյեմբեր 1-էն 30)

- նուիրաբերելով 500 ՀՀ դրամ` SMS ուղարկելով 8000 կարճ համարին, կամ զանգահարելով 090008000 (Վիվասել-ՄՏՍ, Պիլայն, Օրանժ Արմենիա, Եուքոմ, Ռոսթելեքոմ - Նոյեմբեր 1-էն 30)

- այցելելով Հիմնադրամի գործադիր վարչութիւն (ամբողջ տարին)

- Ձեր դրամատունէն փոխանցում կատարելով Հիմնադրամի` ՀՀ Կեդրոնական դրամատան հաշուեհամարին 103003215672 (ՀՀ դրամ), 103003615673 (ԱՄՆ տոլար) (ամբողջ տարին)

- առցանց` www.donate.himnadram.org (ամբողջ տարին)