Աղբիւր՝ www.hayernaysor.am
Նոյեմբերի 13-ին, ժամը 19:30-ին Բելգիայի Անտուերպեն քաղաքի «Deurne» մշակութային կենտրոնում «Նուարդ» հայկական մշակութային միութիւնը կազմակերպում է «Ջուղայի խաչքարերի սպանդը» խորագրով լուսանկարների ցուցահանդէս: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են «Նուարդ» մշակութային միութիւնից:
Ցուցահանդէսի նպատակն է եւս մէկ անգամ բարձրաձայնել եւ մարդկութեան ուշադրութիւնը հրաւիրել Ադրբեջանի կառավարութեան կողմից իրականացուած Ջուղայի խաչքարերի ոչնչացմանը եւ պայքարել համաշխարհային մշակութային ժառանգութեան անվտանգ պահպանման համար: