Աղբիւր՝ www.artsakhpress.am
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու ցուցանակը եւ պատը վնասուել են թուրք ոստիկանների կրակոցներից։
news.am-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի հայերի միջոցներով ու Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցութեամբ վերանորոգուած հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին վերջին թուրք-քրդական բախումների ժամանակ դարձել է թուրք ոստիկանների թիրախը։
Թուրք ոստիկանները, օգտուելով փողոց դուրս գալու արգելքի սահմանումից Սուրի շրջանում, անկանոն կրակահերթէր են արձակել Սուրբ կիրակոս եկեղեցու ցուցանակի վրայ, որի վրայ գրուած է «Սուրբ Կիրակոս Հայոց եկեղեցի, Տիգրանակերտ»։
Բախումների ժամանակ վնասուել են նաեւ մզկիթներ, ինչպէս նաեւ թալանուել է Դիարբեքիրի կաթոլիկ հայկական եկեղեցին։