Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Դիարբեքիրի Սուր քաղաքում հայ կաթոլիկ եկեղեցին վնասուել է թուրք ոստիկանների յարձակման հետեւանքով։ Կոտրուել են եկեղեցու դռները եւ պատուհանները։

Ինչպէս հաղորդում է «Դիջլէ» լրատուական գործակալութիւնը, ոստիկանները չեն բաւարարուել միայն եկեղեցու վրայ յարձակումով՝ նրանք գողացել են նաեւ որոշ պատմական իրեր:

Միջագետքի հայերի միութեան նախագահ Արաթ Քարագեօզեանը գործակալութեանը յայտնել է, որ հայերը պատրաստւում են դատական գործ յարուցել` այս փաստի առթիւ: Նա նշել է, որ եկեղեցին կրել է թուրքական մօտ 300 հազար լիրայի վնաս:

Թուրքիայում վերջին օրերին տեղի ունեցած պայթիւնների հետեւանքով վնասուել էր նաեւ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին: