Աղբիւր՝ www.hyeli.com
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում (Տիգրանակերտ) 350 տարւայ հայկական կաթոլիկ եկեղեցին վերածւել է չունեւոր կանանց եւ նրանց երեխաների կրթական կենտրոնի եւ ստացել «Մօր եւ մանկան կրթական կենտրոն» անւանումը, հաղորդում է Tert.am-ը։
Դիարբեքիրի Սուրի շրջանում 1850 թւեկանից որպէս մզկիթ ծառայած հայկական կաթոլիկ եկեղեցին վերականգնւել է հիմնադրամների գլխաւոր խորհրդի կողմից։
Վերակառուցման աւարտից յետոյ, շէնքը շահագործման եւ պահպանութեան համար յանձնւել է Սուրի քաղաքապետարանին, իսկ եկեղեցուն կից քահանայի կեցարանի բաժինը վերածւել է կրթական կենտրոնի։
80 աշակերտի համար նախատեսւած այս կացարանում մայրերին եւ նրանց զաւակներին գրել ու կարդալ են սովորեցնում։