Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ֆրանսիայի նախագահ՝ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կատարելիք այցի սեմին, Փարիզում բնակւող տասնեակ հայեր ցոյց են անցկացրել իրենց  ընդդմիութիւնը յայտնելով Եւրամիութեանը Անկարայի անդամակցութեան դէմ: Ցոյցերը տեղի են ունեցել Փարիզի կենտրոնական փողոցներում եւ Էյֆէլեան աշտարակի մերձակայ տարածքում: Պաստառների  վրայ գրւած էր. «ԵՄ-ին Թուրքիայի անդամակցութիւնը նշանակում է հերքել 1915 թւականին իրականացւած Հայոց ցեղասպանութիւնը»: Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների խորհրդի  (CCAF) փոխնախագահ՝ Ֆրանկ Մուրադ Փափազեանն ասել է. «Մենք Ֆրանսիայի նախագահի Թուրքիա կատարելիք այցի նախօրէին հաւաքւել ենք այստեղ` դատապարտելու այդ երկրին»:

Նա յաւելել է. «Մենք Օլանդին կոչ ենք անում` արդարութեան ձայնը հասցնել Թուրքիա: Ինչ խօսք, լաւ է, որ երկու երկրները յարաբերութիւն ունենան, բայց պէտք է նշենք, որ Թուրքիան անհրաժեշտ չափանիշեր չունի ԵՄ-ին անդամակցելու համար: Օլանդը նաեւ պէտք է Թուրքիային յիշեցնի, որ  մէկ տարի է մնացել Հայոց ցեղասպանութեան  100-ամեակին եւ Անկարան պէտք է հաստատի դա»:

«Սիրելի ասորի, կիպրոսցի, յոյն եւ քուրդ  բարեկամներ, շնորհակալութիւն Ձեզ այստեղ գալու համար»,- վերջում ասել է  Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների խորհրդի  (CCAF) փոխնախագահը: