Աղբիւր՝ www.yerkir.am

 

Կ.Պոլսի Սուրբ Աստուածածին հայկական եկեղեցու հիմնադրամը հայկական դպրոց է կառուցել Բաքըրքեօյում, որը 2015-2016 ուսումնական տարուանից կը յանձնուի շահագործման:

Ըստ թուրքական Hurriyet-ի՝ հիմնադրամի նախագահ Մեսութ Օզդեմիրն այդ մասին յայտարարութեամբ է հանդէս եկել` յայտնելով, որ այդ շինարարութեան աւարտն իրենց համար ուրախանալու առիթ է:

«Օսմանեան շրջանում Յովհաննէս Դադեանի կառուցած դպրոցը շահագործւում էր 171 տարի, այն այլեւս չէր բաւարարում կարիքներին»,- ասել է Օզդեմիրը:

2015-2016 թուականից դպրոցում կրթութիւն կը ստանայ 3 տարիքային խումբ, ընդհանուր` 500 աշակերտ: Կհամալրուի նաեւ ուսուցիչների թիւը:

Նշենք, որ սա Թուրքիայի Հանրապետութեան օրօք հայկական համայնքի կողմից կառուցուած առաջին հայկական դպրոցն է: