Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Վրաստանի նախագահը եւ ԵԽ մարդու իրաւունքների յանձնակատարը քննարկել են ազգային փոքրամասնութիւնների խնդիրները։

Վրաստանի նախագահ Գէորգի Մարգւելաշւիլին ուրբաթ օրը հանդիպել է Եւրախորհրդի մարդու իրաւունքների յանձնակատար Նիլս Մուժինեքսի հետ: Այս մասին հաղորդում է Trend-ը` վկայակոչելով նախագահի վարչակազմին:

Կողմերը քննարկել են Վրաստանում մարդու իրաւունքները: Խօսւել է նաեւ ազգային փոքրամասնությունների խնդիրների, դատական համակարգի, դատական բարեփոխումների, ինչպես նաեւ բռնազաւթւած տարածաշրջանների եւ սահմանամերձ գիւղերի դրութեան մասին` մարդու իրավունքների տեսանկիւնից:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ միջազգային հարցերով նախագահի խորհրդական Իւանէ Մաչաւարիանին եւ Եւրախորհրդում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Կոնստանտին Կորկելիան: