Աղբիւր՝ www.tert.am

 

Ադանայի Ֆեքէ շրջանում գտնուող Սեւ եկեղեցու եւ բերդի վերակառուցման աշխատանքներն աւարտական փուլում են, գրում է «Միլլիյեթ» թերթի կայքը։

Նախատեսուած է վերակառուցման աշխատանքներն աւարտել մինչեւ տարեվերջ։

Շրջանի թաղապետ Հասան Գեզերը նշում է, որ արդէն երկու տարի շարունակուող շինարարութեան աւարտից յետոյ այն զբօսաշրջութեան համար կարեւոր վայր կը դառնայ՝ օգուտ բերելով թաղամասին։

«Վերջին շրջանում Թուրքիայի տարբեր անկիւններից եւ դրսից բազմաթիւ զբօսաշրջիկներ են գալիս եկեղեցին ու բերդը տեսնելու։ Եթէ նրանց այստեղ հիւրընկալելու համար տեղեր ստեղծուէն, աւելի շատ զբօսաշրջիկներ կը գան»,-ասում է նա։

Ֆեքէ բերդի վերակառուցման աշխատանքներում ներգրաւուած հնագէտ Ադէմ Յըլդըզը նշում է, որ բերդը կառուցուել է 1000-ական թուականներին եւ գտնւում է Կիլիկեան Հայաստանի տարածքում։

«Կառոյցը երկյարկանի է։ Այստեղ ամենամեծ դժուարութիւններից մէկն այն է, որ այցելուները մնալու տեղ չունեն։ Բերդի կողքին նոյն վայրի 14 այլ եկեղեցիների հետ կապ ունեցած Սեւ եկեղեցու վերակառուցումն է ընթանում։ Վերակառուցուելու են նաեւ այլ բերդեր»,- ասել է նա։