Աղբիւր՝ www.hyeli.com

 

Հայկական հոգեւոր երգերը` շարականներն ու տաղերը հնչել են պատմական հայկական Անի մայրաքաղաքի աւերակներում:

Հայ անւանի ջազ­դաշնակահար Տիգրան Համասեանի եւ Երեւանի պետական կամե-րային երգչախմբի կողմից իրականացւող «Լոյս ի լուսոյ» համերգաշարի մեկնար-կը Թուրքիայում տրւել է յունիսի 21-ին, հաղորդում է «Արմէնպրես»­ը:

Անիում տեղի ունեցած համերգին յաջորդելու են եւս մի քանիսը` յունիսի 23-ին` Վանի Աղթամար կղզում, յունիսի 25-ին` Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում, յունիսի 27-ին` Կայսերիի (հայկական Կեսարիա) Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, յունիսի 29-ին` Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գիւղի հայկական եկեղեցում: 

Նախագծի աւարտը Թուրքիայում տեղի կունենայ յունիսի 30-ին Ստամբուլում` ջազային փառատօնի շրջանակներում: