Աղբիւր՝ www.asbarez.com
Թուրքիա կատարելիք այցելութեան ընթացքում, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդը մտադիր է հանդիպում ունենալ «Ակօս» թերթի սպանւած խմբագիր Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի հետ. այս մասին հաղորդում է «Հիւրրիէթ Դէյլի Նիուզ»-ը:
Աւելի կանուխ հաղորդւել էր, որ Ֆրանսուա Հոլանդը Թուրքիա է այցելելու յունուարի 27-28-ին:
Հրանտ Դինքն սպանւել է 2007-ի յունւարի 19-ին, թուրք ազգայնամոլ շրջանակների կողմից: Ոճրի դատաքննութիւնը շարունակւում է: