Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքիայի «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեան նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը կուսակցութեան խմբի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանութեանը, յայտնում է «Agos»-ը:

«Հրանտ Դինքի սպանութեան մասին խօսելիս խօսում ենք մի սպանութեան մասին, որը պետական հիմնարկները եւ համապատասխան բոլոր կառոյցները ուղղակիօրէն կամ անուղղակիօրէն դրդել են կամ աչք փակել դրա վրայ: Թէեւ Հրանտի ստացած սպառնալիքների մասին Տրապիզոնի ոստիկանութիւնը բացայայտ տեղեկացրել էր Կ. Պոլսի ոստիկանութեանը, սակայն Հրանտին չէին պաշտպանել: Մի կողմ թողէք պաշտպանելը, փոխ-նահանգապետը նոյնիսկ սպառնացել էր Հրանտին: Նրա մի յօդւածի համար սպառնացին` «զգուշացիր քայլերիցդ»: Հրանտին սպանելուց յետոյ նոյն մարդասպանի մտածելակերպով շարունակեցին սպանել նրան: Այդ ժամանակ Կ. Պոլսի փոխ-նահանգապետը շատ «յաջող» գործած պէտք է լինէր, որ նրան նշանակեցին պատգամաւոր, ապա` ներքին գործերի նախարար»,- ասել է Դեմիրթաշը:

«Սակայն Հրանտի ընտանիքն արդէն պետք է հասկացած լինի, որ այս դատավարութիւնից արդարութիւն պահանջելն անիմաստ է: Այդ իսկ պատճառով նրանք յայտնել են, որ այսուհետ ներկայ չեն գտնւի դատավարութեանը»,- յաւելել է նա: