Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org

 

Ժնեւ ժամանման առաջին իսկ օրը,  Վեհափառ Հայրապետն իր իջեւանած պանդոկում ընդունեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ընդհանուր քարտուղար դկտ. Օլաֆ Թուէյթին, Միջին արեւելքի պատասխանատուի հետ միասին: Նրանք երկար հանդիպում ունեցան, որի ընթացքում լայնօրէն քննարկւեց Ժնեւ-2 ժողովի գծով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ծրագրած համագումարը, որի պատրաստութեան ընթացքում Նորին Սրբութիւնը կարեւոր դեր ունեցաւ:

Այս առիթով, նրանք նաեւ անդրադարձան ընդհանրապէս ԵՀԽ–ի գործունէութեան մի շարք բնագաւառներին: Այս ծիրում Վեհափառ Հայրապետն իր ունեցած միջ–եկեղեցական լայն փորձառութեան լոյսի տակ մի շարք մատնանշումներ ու թելադրութիւններ կատարեց:

Նոյն օրը Վեհափառ Հայրապետին այցելեց նաեւ Բոսէի մէջ եկեղեցական կրթական հաստատութեան տնօրէնը, ընկերակցութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կրտսեր միաբաններից հոգշ. Տ. Զարեհ աբղ. Սարգիսեանի: Յայտնենք, որ Զարեհ Աբեղան ուսանում է նոյն հաստատութեան մէջ: