Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հայոց ցեղասպանության մասին օրերս արած աղմկահարույց հայտարարությունից հետո պաշտոնազրկվել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական, հայազգի հայտնի լրագրող Էթյեն Մահչուբյանը:
Իր վերջին հարցազրույցում նա ասել էր, որ Բոսնիայում եւ Աֆրիկայում տեղի ունեցածները որպես ցեղասպանություն ընդունելու դեպքում, 1915 թվականին հայերի հետ կատարվածն անհնար է ցեղասպանություն չանվանել: Մահչուբյանն արդեն հաստատել է, որ այլեւս պետական պաշտոն չի զբաղեցնում։
Ըստ պաշտոնական վարկածի, նրա ազատման պատճառը խորհրդականի պաշտոնի համար սահմանված տարիքային սահմանափակումն է. մասնավորաբար, այդ պաշտոնն անձը կարող է զբաղեցնել մինչեւ 65 տարեկանը։
Մահչուբյանը ծնվել է 1950 թվականի մարտի 9-ին, եւ տարօրինակն այն է, որ միայն հիմա են հիշում նրա տարիքի մասին։
Ավելի վաղ Թուրքիայի՝ եվրոպական հարցերով նախարար Վոլկան Բոզկիրն իր անհանգստությունն էր հայտնել Մահչուբյանի վերջին հայտարարության առնչությամբ՝ ասելով, թե վարչապետի գլխավոր խորհրդականի որակումները հարիր չեն նրա զբաղեցրած պաշտոնին: