Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org

 

Երկուշաբթի՝ 13 յունւար 2014-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Վեհափառ Հայրապետը մեկնեց Ժնեւ ընկերակցութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արքեպս. Սարգիսեանի:

Վեհափառ Հայրապետը հանդիպումներ ու խորհրդակցութիւններ է ունենալու Սիրիոյ քրիստոնեայ համայնքներին առնչւած մտահոգութիւնների շուրջ՝ Ժնեւ-2 համագումարի լոյսի տակ: Այս գծով, վերջին օրերին Վեհափառը խորհրդակցել էր Ռայի Պատրիարքի (Մարոնիթ), Եազիճի Պատրիարքի (Յոյն Ուղղափառ) եւ Զաքքա Պատրիարքի (Ասորի Ուղղափառ) ինչպէս նաեւ համայնքային ու քաղաքական պատասխանատուների հետ՝ քրիստոնեայ համայնքների հաւաքական տեսակէտներն ու մօտեցումները յստակեցնելու եւ համադրելու առաջադրութեամբ: