Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Բէյրութում ընդհարուել են դաշնակցական երիտասարդները եւ Թուրքիայի դեսպանատան անվտանգութեան աշխատակիցները:
Լիբանանի Երիտասարդական եւ «Զաւարեան» ուսանողական միութիւնների անդամներին վրդովել է Թուրքիայի դեսպանատան նախաձեռնութեամբ «Սոն Մէկթուփ» կամ «Վերջին նամակը» ֆիլմի ցուցադրութիւնը Բէյրութում: Ֆիլմը Գալիպոլիի ճակատամարտի մասին է:
Նման նախաձեռնութիւններով Թուրքիան փորձում է միջազգային հանրութեան ուշադրութիւնը շեղել Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումներից:
Թուրքիայի դեսպանատան հերթական նախաձեռնութիւնը տապալելու համար երիտասարդները դատապարտող կոչերով եւ պաստառներով հաւաքուել են ֆիլմի ցուցադրութեան վայրում, ինչը դուր չի եկել դեսպանատան անվտանգութեան աշխատակիցներին: Նրանք սկսել են հակահայ կոչեր անել եւ յարձակուել են երիտասարդների վրայ:
Ընդհարման հետեւանքով երկու հայ երիտասարդ վիրաւորուել է, իսկ դեսպանատան անվտանգութեան երկու թուրք աշխատակից ձեռբակալուել է: Ակցիան աւելի քանի երկու ժամ է տեւել:
Երիտասարդների կոչին՝ «Կը յիշենք ու կը դապատարտենք», միացել են նաեւ պատահական անցորդներ: Ի դէպ, Լիբանանում Թուրքիայի դեսպանը հեռացել է միայն դաշնակցական երիտասարդների նախաձեռնած բողոքի ակցիայից յետոյ: Միջադէպով զբաղւում են իրաւապահ մարմինները: