Աղբիւր՝ www.tert.am

 

Ֆրանսահայ ցաւցարարը «յարձակուել է» Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հակկի Աքըլի վրայ՝ պաշտօնեայի վրայ մէկ բաժակ նռան հիւթ լցնելով: Այս մասին յայտնում է թուրքական Hurriyet-ը:

Դա տեղի է ունեցել Փարիզի Դեկարտ համալսարանում, որտեղ դեսպանը հանդէս էր գալիս «Աշխարհականութիւնը Թուրքիայում եւ Ֆրանսիայում» խորագրով ելոյթով:

Հիւթ լցրած հայը ուսանող չի եղել, նրան արագօրէն հեռացրել են անվտանգութեան աշխատակիցները: Դեսպանը լրատուամիջոցներին ասել է, որ ֆրանսիական ոստիկանութիւնը պարզել է յարձակուող տղամարդու ինքնութիւնը:

Ըստ թուրք դեսպանի՝ նոյն մարդիկ նախկինում «յարձակուել են» Մարսելում եւ Փարիզում թուրքական տուրիստական գրասենեակների վրայ:

Երբ լրագրողները թուրք դեսպանին հարցրել են՝ արդեօ՞ք նման յարձակում սպասում էր Ապրիլի 24-ի նախօրէին, նա ասել է, որ «դրա մասին հարկաւոր է հարցնել հայկական Սփիւռքին»: