Աղբիւր՝ www.tert.am
Դերսիմի հայերի ու ալեւիների բարեկամութեան նորաստեղծ միութիւնն արդէն սկսել է աշխատանքը, տեղեկացնում է Hye Tert-ը:
Հիմնադիր նախագահ Սերքան Սերիաթաշը նշում է, որ իրենք մի շարք նախագծեր ունեն, որոնք պէտք է կեանքի կոչեն:
«Դերսիմի հայերի համար կարեւոր հարցերից մէկն այն է, որ մոռացել են իրենց լեզուն: Այդ բացը լրացնելու համար մեր առաջին գործը եղել է դասընթացի կազմակերպումը: Պոլսահայ, ներկայում Հայաստանում բնակուող Տիրան Լոքմագեօզեանն այդ դասերի համար Դերսիմ է եկել: Առաջին շրջանում 15 աշակերտ ունենք»,- ասել է նա:
Սերիաթաշը նշել է, որ յատկապէս ապրիլ ամսին շատ միջոցառումներ են ունենալու: Դերսիմի գիւղապետերից բաղկացած պատուիրակութեամբ մտածում են ապրիլի 16-20-ն ընկած ժամանակահատուածում Հայաստան այցելել եւ Երեւանում Դերսիմի ֆիլմերի հանրային ցուցադրութիւն կազմակերպել: