Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ամերիկահայ Զուարթ Սուջեանը նոր դատ է յարուցել Թուրքիայի դէմ՝ պահանջելով Բաթմանի նահանգում գտնուող իր նախնիներին պատկանող հողատարածքը, որի վրայ այժմ կառուցուած է Բաթմանի օդանաւակայանը: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատուամիջոցները: 

Տարածքը պատկանել է Զուարթ Սուջեանի մօր՝ Բասմաջեանների տոհմին: Այդ տարածքը, Դիարբեքիրում գտնուող Բասմաջեաններին պատկանող տարածքի նման, պետութեան կողմից բռնագրաւուել է տասնամեակներ առաջ:

Դատական հայցը ներկայացուած է Բաթմանի դատարան: Հայցն ընդունուած է, իսկ դատական գործընթացն արդէն իսկ սկսուել է: Սուջեանի փաստաբանները պահանջում են չեղեալ յայտարարել նախկինում կայացուած որոշումներն ու փոխհատուցել հողատարածքի արժէքի չափով: