Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հալէպում Հայաստանի գլխաւոր հիւպատոսը Լաթաքիա եւ Քեսաբ այցին քեսաբցիներին Հայաստանի քաղաքացու անձնագրեր է յանձնել: Լուրը յայտնում է Հայաստանի Արտաքին գործերի նախարարութիւնը:
Այնուհետեւ գլխաւոր հիւպատոսը հանդիպել է Քեսաբի քաղաքային իշխանութիւնների ներկայացուցիչների հետ: Քննարկել են Քեսաբի վերականգնմանն առնչուող հարցեր:
Դեռ անցեալ տարուայ գարնանը զինեալ խմբաւորումները գրաւել էին Սիրիայի հիւսիս-արեւմտեան հատուածում գտնուող հայաբնակ Քեսաբ բնակավայրը: Ամիսներ անց՝ երկար մարտերից յետոյ հայութիւնը կարողացաւ վերադառնալ այնտեղ: Յարձակուողները ներխուժել էին Թուրքիայի տարածքից:
Հայաստանի հիւպատոսի այս այցին քննարկուել են Սիրիայի ծովափնեայ շրջաններում բնակուող, յատկապէս Հալէպից, Ռաքքայից եւ այլ քաղաքներից գաղթած հայութեան խնդիրները: