Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Սպանել են Գերմանիայի Բիլիֆելդ քաղաքի մշակութային համայնքի խորհրդի անդամ, 36-ամեայ Գրիգոր Գրիգորեանին: Նա սպանուել է հրազէնային կրակոցի արդիւնքում:

Գերմանական լրատուամիջոցների փոխանցմամբ, դէպքը տեղի է ունեցել երեքշաբթի, ժամը 7-ն անց 15-ի սահմաններում, խանութի աւտօկայանատեղիում: Գործի առնչութեամբ յարուցուել է քրէական գործ: