Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Դեկտեմբերի 2014-ին, Հալեպի Ս. Աստուածածին եկեղեցու ներքնասրահում, Բերիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Շահան սրբ. արքեպս. Սարգիսեանը, Ամանորի նախօրեակին, յատուկ նուէրներով շնորհաւորեց 2014-ի ծնունդ շուրջ 110 հալեպահայ երեխաների ընտանիքներին եւ խաղաղ ու բարի տարի մաղթեց բոլորին։

Սրբազան Հայրը շեշտեց, որ երկրի ներկայ դժուարին պայմանները միասնաբար, ձեռք-ձեռքի տալով եւ իրար նեցուկ կանգնելով յաղթահարելու ենք։