Աղբիւր՝ www.hyeli.com

 

Կիրակի՝ 23 նոյեմբեր 2014-ը Ուրմիա եւ շրջակայքում ապրողմեր ժողովրդի զաւակների համար եղաւ պատմակերտ մի օր, երբ Ատրպատականի աայոց առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի ձեռամբ վերաօծւեց, Ուրմիայից 20 կիլոմետր հիւսիս գտնւող, նախկին հայաբնակ Դիզաթաքա գիւղի Ս. Աստւածածին հայոց հնադարեան եկեղեցին, որը վերջին ամիսներին հիմնական վերանորոգութեան էր ենթարկւել:

Կազմակերպութեամբ Ուրմիոյ Գործակալական խորհրդի եւ հոգեւոր հովւի, Դիզաթաքա էին ժամանել հաւատացեալներ Ուրմիայից եւ շրջակայքից՝ մասնակից դառնալու հոգեպարար արարողութեանը:

Հրաւիրեալների շարքում էին Ասորական եկեղեցու հոգեւոր հովիւը, Ի.Ի.Հ.-ի խորհրդարանում ասորի համայնքի պատգամաւորը, ազգային բարերար Էդիկ Մեջլումեանը, ինչպէս նաեւ մեծ թւով հաւատացեալներ: