Աղբիւր՝ www.yerakouyn.com
Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի Հայկական հիմնադրամը լրացուցիչ 40 հազար եւրոյի օգնութիւն է փոխանցել Սիրիայի հայութեանը: Այն հաւաքւել է նւիրատւութիւնների արդիւնքով, որի մասին կոչ էր ուղղւել յունիսի 19-ին:
Բացի այդ, Ֆրանսիայի Հայկական հիմնադրամը Կիլիկիոյ կաթողիկութեան միջոցով Սիրիայի հայ համայնքներին արդէն 250 հազար եւրօ է փոխանցել:
Ֆրանսիայի Հայկական հիմնադրամը ծրագրում է Սիրիայի հայերի համար աւելի շատ օգնութիւն հաւաքել հեռախօսամարաթօնի ընթացքում, որ տեղի է ունենալու նոյեմբերի 19-23-ին Մարսէլի, Լիոնի, Թուլուզի եւ Փարիզի մէջ:
Սիրիայում պատերազմի եւ ջիհադականների աւերիչ գործողութիւնների հետեւանքով Հալէպ ու Քեսապ քաղաքների հայ համայնքներն անյապաղ օգնութեան կարիքն ունեն, որպէսզի կարողանան պահպանել իրենց դպրոցները, հաստատութիւններն ու սոցիալ-բժշկական ենթակառուցւածքները: