Աղբիւր՝ www.tert.am
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի Միացեալ կրթաշրջանի վարչութիւնը միաձայն որոշում է ընդունել, որով հայ աշակերտներին թոյլատրւում է Ապրիլի 24-ին բացակայել ուսումնական հաստատութիւններից:
Ինչպէս հաղորդում է “Արմենպրես”-ը` վկայակոչելով “Ասպարէզ” պարբերականը, առաջարկը ներկայացրել էր վարչութեան անդամ Մոնիկա Ռեթլիֆը:
Նրա խօսքով` իրենք յաճախ են բողոքներ ստացել հայ աշակերտներից եւ ծնողներից, որ Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման օրը բացակայելու համար աշակերտների դէմ պատիժներ են սահմանւում:
“Որպէս ուսուցիչ, գիտեմ, թէ որքան կարեւոր է, որ իւրաքանչիւր աշակերտ ամէն օր ներկայ լինի դասընթացին: Սակայն, միաժամանակ, պէտք է գիտակցենք, որ կան ոգեկոչումներ, որոնք նոյնքան կարեւոր են աշակերտի համար, եւ ծնողների որոշումները չպէտք է անտեսւեն Լոս Անջելեսի Միացեալ կրթաշրջանի կողմից”, -ասել է Ռեթլիֆը: