Աղբիւր՝ www.yerkir.am

 

Լոնդոնի “Կոմիտաս” ինստիտուտի տնօրէն Արա Սարաֆեանը բաց նամակ է յղել Բիթլիսի նահանգապետ Օրհան Օզթուրքին` կոչ անելով Բիթլիսի փողոցներից մէկը կոչել գրող Վիլիեամ Սարոյեանի անունով:

Ըստ “Ակօս”-ի` Բիթլիսի քաղաքապետարանն այս տարւայ օգոստոսին որոշում էր ընդունել Բիթլիս Սափքոր փողոցը Սարոյեանի անունով վերանւանելու մասին, այնտեղ որ ապրել էր Վիլիեամ Սարոյեանի ընտանիքը: Սակայն Բիթլիսի աւագանին մերժել է` պնդելով, որ “Սարոյեանը Բիթլիսի հետ որևէ կապ չունի”:

Սարաֆեանը յայտնել է, որ առաջարկի ընդունման մասին իրեն յայտնել է Բիթլիսի քաղաքապետ Նևին Դաշդեմիր Դաղքըրանը, որը, սակայն, պնդել է, թէ ինքը նման բան չի ասել Սարաֆեանին, իսկ նահանգապետից էլ փողոցի անւան հետ կապւած որևէ առարկութիւն չի եղել: Դաղքըրանը նշել է նաև, թէ փողոցը Վիլիեամ Սարոյեանի անունով անւանակոչելու համար, բացի քրդական “Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն” կուսակցութեան անդամներից, անհրաժեշտ է նաև իշխող “Արդարութիւն և զարգացում կուսակցութեան” անդամի համաձայնութիւնը:

Այդ կապակցութեամբ Բիթլիսի քաղաքապետարանը որևէ յայտարարութեամբ հանդէս չի եկել: