Աղբիւր՝ www.hyeli.com
Հալէպում Սուլէյմանիէի ազգային Գիւլբենկեան վարժարանում, որտեղ համախմբւել էին «Քարեն Եփփէ» ազգային ճեմարանի, ազգային «Զաւարեան», ազգային «Սահակեան», ազգային «Հայկազեան» եւ ազգային «Գիւլբենկեան» նախակրթարանների աշակերտները, սեպտեմբերի 15-ին հնչել է առաջին զանգը:
Յաջող եւ արդիւնաւէտ տարեմուտ սկսելու յոյսով սկսւել են դասաւանդումը «Քարեն Եփփէ» ազգային ճեմարանում եւ նախակրթարանների վերամուտը, այս մասին տեղեկացնում է «Արմէնպրես»–ը:
Բացման արարողութիւնը կատարել է արժն. Տ. Զարեհ քհնյ. Շաքարեանը: Քահանան իր խօսքում շեշտել է հայ դպրոցի կարեւորութիւնը՝ նշելով, որ մեր ինքնութեան պահպանումը սկսւում է հայոց լեզւի, հայոց մշակոյթի եւ հայկական արժէքների փոխանցումով: Նա բոլորին բարի վերամուտ, անփորձանք ու խաղաղ տարեշրջան է մաղթել:
Վարժարանների բացման արարողութեանը ներկայ են եղել Բերիոյ թեմի ազգային վարչութեան ներկայացուցիչը, ծնողներ, ուսուցիչներ, վարժարանների հոգաբարձութեան անդամներ:
Սիրիայի պատերազմական վիճակի եւ մասնաւորապէս Հալէպի անապահով վիճակի պատճառով նախորդ երկու տարւայ նման այս տարի եւս Ազգային վարչութիւնը, դպրոցների հոգաբարձուների եւ տնօրինութեան հետ անհրաժեշտ տնօրինութիւններ կատարելով, ազգային վարժարաններն իրենց ուսումնական տարին սկսել են ազգ. «Գիւլբենկեան» վարժարանում:
Մանկապարտէզները կը բացւեն սեպտեմբերի 22-ին: